Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Գագիկ Ծառուկյանի դեմարշը

Գագիկ Ծառուկյանի դեմարշը
17.05.2014 | 21:45

«Կենտրոն» հեռուստաընկերությանը տված կարճ հարցազրույցում Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ԲՀԿ-ն շարունակելու է աշխատանքները ոչ իշխանական քառյակի կազմում, և կուսակցության վերջին համագումարում իր առաջ քաշած բոլոր սկզբունքները ուժի մեջ են։ «Քառյակի մասով ասեմ, որ ԲՀԿ-ն ոչ միայն շարունակելու է ակտիվ աշխատել, այլև իր գործընկերների հետ անընդհատ նոր հարցեր առաջ քաշելով՝ ձևավորելու է սեփական օրակարգ, այլ ոչ թե հետևելու է ուրիշների քայլերին ու ծրագրերին»,- ասել է Ծառուկյանը։
«Թերևս առաջին անգամ ուզում եմ պաշտոնապես հայտարարել՝ գալիք համապետական ընտրություններին, լինեն դրանք խորհրդարանական, թե նախագահական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունÝ իր քաղաքական գործընկերների հետ, ուժեղ թիմով, գրագետ ծրագրով մասնակցելու է միայն ու միայն հաղթելու և միասնական ուժերով երկիրը այս վիճակից դուրս բերելու վճռականությամբ»,- ասել է Ծառուկյանը։
Նա անդրադարձել է նաև նոր կառավարությանը և իր ու վարչապետ Հովիկ Աբրահամյանի խնամիական կապերին։ «Նոր վարչապետից և նոր կառավարությունից առաջին հերթին ակնկալում ենք նոր ծրագիր և նոր մոտեցումներ: Պետք է կարողանան ճիշտ գնահատել երկրի տնտեսության վիճակը: Դժվար է նախանձել այս կառավարությանը. նրանց դժվար աշխատանք է սպասում: Բայց եթե կառավարությունն ունենա ինչ-որ բան փոխելու կամք ու ցանկություն, ապա անկախ բոլոր դժվարություններից՝ հնարավոր կլինի իրավիճակը շտկել»,- ասել է նա։ Իր և Հովիկ Աբրահամյանի բարեկամական կապերի մասին Գագիկ Ծառուկյանն ասել է՝ բարեկամությունը քաղաքական կատեգորիա չէ. «Կա նոր վարչապետ, նոր կառավարություն: Տեսնենք՝ ինչ ծրագրեր են բերում, որքան են նրանց քայլերը համապատասխանում իրենց ծրագրերին և խոստումներին, տեսնենք՝ ինչ են անում, որ ժողովրդի կենսամակարդակը բարձրանա: Կան խնդիրներ, որոնք կարելի է մեկ-երկու ամսում լուծել, տեսնենք՝ կգնա՞ն դրան, թե՞ ոչ: Չի՞ փոխվի իրավիճակը, մարդկանց կյանքի չի՞ լավանա, ժողովրդի դժգոհությունը մե՞ծ կլինի, ուրեմն երկրում շատ ավելի լուրջ փոփոխություններ են պետք: Նոր կառավարությունն ընդունված է: Չգիտեմ 100 օր տալ, 200 օր տալ, սա փորձաշրջան է, բայց փորձաշրջան է ոչ միայն կառավարության, այլև շատ շատերի, եթե կուզեք՝ բոլորիս համար: Մի քանի մարդու պատճառով չպետք է տուժի ողջ ժողովուրդը»:

Դիտվել է՝ 507

Մեկնաբանություններ